Ռուսաստանում աշխատանքային խումբը կքննարկի Սահմանադրության նախաբանում Աստծո հիշատակման հնարավորությունը
Ռուսաստանում աշխատանքային խումբը կքննարկի Սահմանադրության նախաբանում Աստծո հիշատակման հնարավորությունը: Խմբի համանախագահ, սենատոր Անդրեյ Կլիշասը այդպես է մեկնաբանել է Ռուս ուղղափառ եկեղեցու, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինի առաջարկը:
Կլիշասը հայտնել է, որ Պատրիարքի առաջարկին աջակցում է և ընդգծել է, որ ներկա պահին խոսքը գնում է Սահմանադրության նախաբանում փոփոխություններ կատարելու հնարավորության քննարկումների մասին:
Նշենք, որ փետրվարի 1-ին Ռուս ուղղափառ եկեղեցու, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը առաջարկել է Սահմանադրությունում փոփոխություններ մտցնել. «Աղոթել, աշխատել, որպեսզի մեր հիմնական օրենքում հիշատակվի Աստվածը»: Նրա խոսքերով, եթե ռուսական օրհներգում հիշատակվում է ամենաբարձրյալը, ապա ինչու այդ մասին չի կարող հիշատակվել Սահմանադրությունում: