211652_close_icon
views-count3350 դիտում article-date 11:02 02-02-2020

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավելի քան 100 ավտոմեքենա

Փետրվարի 2-ին, ժամը 01:20-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տաքացվող վրանային ժամանակավոր հենակետեր են տեղափոխել «ԳԱԶել» (վարորդ՝ Արթուր Գ.), «Mercedes», «Opel» (վարորդ՝ Հովո Ի.), «Mercedes» (վարորդ՝ Արմեն Ղ.), «Opel» (վարորդ՝ Արտյոմ Ա.) մակնիշների ավտոմեքենաների վարորդներին և 29 ուղևորի։ Ժամը 01:58-ից 04:30-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավելի քան 100 ավտոմեքենա:

Նմանատիպ նյութեր