211652_close_icon
views-count5029 դիտում article-date 21:32 04-02-2016

Ժամը 20:30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 100 ավտոմեքենա

Փետրվարի 4-ին, ժամը 19.46-ին Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայքւոմ մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 20.16-ի դրությամբ [b]փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 100 ավտոմեքենա:[/b] *** Փետրվարի 4-ին, ժամը 13.31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Սպորտ բազա մարզահամալիրի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեքպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2121 մակնիշի 70 ՍՍ 404 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր