211652_close_icon
views-count25172 դիտում article-date 20:51 01-02-2020

Մարտունու ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին քոքից 8 հատ բարդի ծառ կտրողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին տարիներին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ինչպես նաև մարզն ընդգրկող տարածքային բաժինինների ծառայողները հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել մարզում ապօրինի ծառահատումների դեմ: Այսօր՝ փետրվարի 1-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ, տաք հետքերով բացահայտել են հունվարի 30-ին մարզում թվով 8 բարդի տեսակի ծառերը քոքից կտրողի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր առաջ Մարտունու ոստիկանները՝ ոստիկանության Մարտունու բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Արամ Դ.-ին: Պարզվել է, որ վերջինս երեկ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի՝ Վարդենիկ գյուղի վարչական տարածքում գտնվող ճամփեզրից տարբեր տրամաչափի 8 հատ բարդի ծառ է կտրել: Ոստիկանները հայտնաբերել են կտրած ծառերը: Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ռաֆայել Մուշեղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վնասի չափը պարզվում է: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր