Ի՞նչ աշխատանքներ են տարվում կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան բացառելու նպատակով
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել այն մասին, թե ինչ աշխատանքներ են տարվում կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան բացառելու նպատակով:
«Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան բացառելու նպատակով ուժեղացված ռեժիմի պայմաններում աշխատանքների ընթացքին, ձեռնարկվող միջոցառումներին առնչվող հարցեր են քննարկվել ԱԱՏՄ ղեկավարի և տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում։
Ներկայացվել են սահմանային անցման կետերում վերահսկողական աշխատանքների ընթացքը և հերթապահությունների սահմանման հարցերը։ Ընդգծվել է վիրուսի առումով անբարենպաստ երկրներից երկիր մուտք գործողների տվյալների ճշգրիտ և ամբողջական պատկեր ունենալու կարևորությունը. այս առումով տրվել են հանձնարարականներ։
Հակոբ Ավագյանը շեշտել է 24-ժամյա ռեժիմով աշխատանքի պայմաններում բարձր զգոնություն պահպանման անհրաժեշտությունը։ Հրահանգված է կասկածելի ցանկացած հանգամանքի մասին անմիջապես զեկուցել»,- ասված է հաղորդագրության մեջ։