211652_close_icon
views-count2194 դիտում article-date 15:57 01-02-2020

Հայտնի է, թե երբ ԱՄՆ Սենատը նախագահ Թրամփի իմփիչմենթի հարցով վերջնական քվեարկություն կանցկացնի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով վերջնական քվեարկություն Սենատում կանցկացվի փետրվարի 3-ին։ Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Կոնգրեսում Հանրապետական կուսակցության անդամ Միչ Մաքքոննելլին։ Նշվում է, որ փետրվարի 3-ին սենատորները քվեարկելու են առաջ քաշված միանգամից 2 մեղադրական հոդվածների հիման վրա։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում քաղաքական այս մեծ սկանդալն առաջ եկավ այն բանից հետո, երբ անանուն աղբյուրը հայտնեց Թրամփի կողմից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ ճնշում գործադրելու մասին, այն է՝ ստիպել ուկրաինական իշխանություններին հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ, այժմ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի նկատմամբ։ Դրա դիմաց Թրամփը խոստացել էր ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին։

Նմանատիպ նյութեր