Այսօր՝ հունվարի 31-ին, հերթական ավտոմեքենայի թաանման դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Բաբայան փողոցի շենքերից մեկի բնակիչը նկատել է, որ բակում կայանված իրեն պատկանող Lexus մանիշի 11 GԼ 119 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները կոտրել և գողացել են։
Ինչպես դեպքի վակյրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության և հետաքննչական բաժանմուննքերի ծառայողները։Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետը։
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը ռեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գողւթյան արդյունքում ավտոմեքենայի սեփականատերը կրել է մոտ 250 հազար դրամի վնաս։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենայի սեփականատերը մասնագիտությամբ բժիշկ է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Երևանում հերթական անգամ թալանել են ավտոմեքենա. գողերի թիրախում այս անգամ բժշկի Lexus-ն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2020.01.31 15:56



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники