14311 դիտում
16:44 02-08-2014
«Երևան Մոլ»-ը հերթական անգամ հայտնվել է գողերի թիրախում
21-ամյա Էդիկ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, գնացել է Երևան քաղաքի Արշակունյաց 34 հասցեում գտնվող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գտնվող «ԱՐ ՋԻ ԷՅ ԷՄ ՌԻԹԵՅԼ ԳՐՈՒՊ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին պատկանող «Մոնսուն» բրենդային խանութ սրահ , որտեղից փորձել է գաղտնի հափշտակել զգալի չափերի ընդհանուրը 19.000 ՀՀ դրամ արժողության 1 հատ թևնոց, 1 հատ վզնոց և 5 զույգ ականջօղեր, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, բռնվելով անվտանգության աշխատակիցների կողմից:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
4045 դիտում
16:05 09-08-2014
«Դալմա Գարդեն Մոլ»-ը հերթական անգամ հայտնվել է գողերի թիրախում
45447 դիտում
15:56 31-01-2020
Երևանում հերթական անգամ թալանել են ավտոմեքենա. գողերի թիրախում այս անգամ բժշկի Lexus-ն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»