211652_close_icon
views-count5230 դիտում article-date 11:26 31-01-2020

ՌԴ գլխավոր դատախազությունը Խաչատրյան քույրերի գործողությունները որակել է որպես անհրաժեշտ պաշտպանություն

ՌԴ Գլխավոր դատախազությունը հրաժարվել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերի գործը հանձնել դատարան՝ համարելով, որ նրանց գործողությունները պետք է որակվեն որպես անհրաժեշտ պաշտպանություն: Այդ մասին Interfax-ին հայտնել է աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը: Այսպիսով, Խաչատրյան քույրերի գործողությունների վերաորակման դեպքում նրանց քրեական հետապնդումը ՌԴ Քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածով պետք է դադարեցվի: Անցյալ տարվա վերջին հայտնի էր դարձել, որ ՌԴ գլխավոր դատախազությունը հրաժարվել է հիշյալ գործերը հանձնել դատարան և քննչական կոմիտեին է վերադարձրել Խաչատրյան քույրերին վերաբերվող նյութերը, որոնք մեղադրական եզրակացություն էին բովանդակում 2 ավագ քույրերի նկատմամբ, նաև որոշում՝ կրտսերի նկատմամբ բժշկական բնույթի միջոցներ կիրառելու մասին: Քննչական կոմիտեն, իր հերթին, «հրաժարման» որոշումը վիճարկել էր՝ դիմելով գլխավոր դատախազին, ով հաստատել էր գործը լրացուցիչ քննության վերադարձնելու որոշումը:

Նմանատիպ նյութեր