211652_close_icon
views-count2650 դիտում article-date 16:01 30-01-2020

ՀՅԴ նախընտրական ծրագրի խմբագրումը ավարտման փուլում է. Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյան

ՀՅԴ նախընտրական ծրագրի խմբագրումը ավարտման փուլում է: Այս մասին ասված է Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի՝ երիտասարդությանն ուղղված ուղերձում: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի երիտասարդներ, սոցիալական այս հարթակը միջոց է ձեզ հետ հաղորդակցվելու, ձեզ հուզող խնդիրներին ու մտահոգություններին տեղյակ լինելու, ձեր կողմից հնչող կառուցողական առաջարկներին ծանոթանալու եւ դրանք կյանքի կոչելու համար: Այսօր, առավել քան երբեւէ, կարեւորվում է ձեր մասնակցությունը Արցախի հասարակական, քաղաքական, մշակութային բնագավառներում: Դուք եք այն շարժիչ ուժը, որը պետք է նոր թափ հաղորդի մեր երկրի կայուն զարգացմանը, ակտիվ քաղաքացիական հասարակության ձեւավորմանը եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը: Դաշնակցությունը եղել ու կմնա երիտասարդության կողքին: Ձեր գիտելիքները եւ ունակությունները պետք է հիմք դառնան մեր պետության արժեհամակարգի ամրապնդմանը եւ նպաստեն առկա խնդիրների լուծմանը: Անկախ քաղաքական տարակարծություններից՝ բոլորիս պետք է առաջնորդի մեր հայրենիքի շահը: ՀՅԴ նախընտրական ծրագրի խմբագրումը ավարտման փուլում է, եւ ծրագրում իր ուրույն տեղն ունի երիտասարդական դաշտի զարգացման հայեցակարգն ու երիտասարդության խնդիրները: Այն ամբողջացնելու նպատակով առաջարկում եմ ձեզ հանդես գալու ձեր մտահոգություններով ու առաջարկներով՝ օգտագործելով այս սոցիալական հարթակը: Վերոնշյալի շուրջ պատրաստ եմ նաեւ հանդիպել ձեզ հետ, լսել ու քննարկել առկա խնդիրները»:

Նմանատիպ նյութեր