211652_close_icon
views-count1581 դիտում article-date 13:31 30-01-2020

Facebook-ի օգտատերերի թիվը հասել է 2,5 միլիարդի

Facebook սոցիալական ցանցից կանոնավոր կերպով օգտվող մարդկանց թիվը վերջին 1 տարվա ընթացքում ավելացել է 8 տոկոսով՝ հասնելով 2,5 միլիարդի, հայտնում է Tass գործակալությունը։ Այդ մասին նշված է հունվարի 29-ին Facebook ընկերության կողմից հրապարակված կորպորատիվ հաշվետվության մեջ։ Ցուցանիշն արտացոլում է նրանց թիվը, ովքեր սոցցանց են մտնում ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ: Ընկերության գնահատումների համաձայն՝ անցած տարվա դեկտեմբերին Facebook-ից օրական թեկուզ 1 անգամ օգտվել է 1,66 մլրդ մարդ: Այդ ցուցանիշը տարվա ընթացքում աճել է 9 տոկոսով: Facebook-ի հասույթն անցյալ տարի կազմել է 70,697 մլրդ դոլար՝ 2018 թվականի համեմատությամբ ավելանալով 27 տոկոսով: Նույն ժամանակաշրջանում ընկերության զուտ շահույթը, ընդհակառակը, նվազել է 16 տոկոսով՝ 22,112 մլրդ դոլարից մինչև 18,485 մլրդ դոլար: Գովազդից եկամուտներն աճել են 27 տոկոսով՝ 55,013 մլրդ դոլարից մինչև 69,655 մլրդ դոլար։

Նմանատիպ նյութեր