2014թ-ին աշխարհում զբոսաշրջիկների թիվը հասել է 1 միլիարդի
2014թ-ին միջազգային տուրիզմը սահմանել է նոր ռեկորդ՝ զբոսաշրջիկների թիվը հասել է 1 միլիարդի:
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ 2014-ին արտասահմանյան ուղևորություններ կատարած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել է 978 միլիոն մարդ: Այն 5%-ով ավելի է քան նախորդ տարվա ցուցանիշը: Այս ցուցանիշը գերազանցել է փորձագետների բոլոր կանխատեսումները, այն է ՝ նրանք 2010-2020 թ-նների համար կանխատեսել էին ընդհամենը 3.8 % աճ:
Սպասվում է, որ 2020թ-ի վերջին, միջազգային զբոսաշրջիկների տարեկան թիվը, ովքեր այլ երկրում մնում են ամենաքիչը մեկ գիշեր, կդառնա ավելի քան 1.1 միլիարդ մարդ: