211652_close_icon
views-count1727 դիտում article-date 15:05 15-11-2022

Երկրի վրա մարդկանց թիվը հասել է 8 միլիարդի. ՄԱԿ

ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը, հղում անելով համաշխարհային կազմակերպության հաշվարկներին, հայտնել է, որ Երկրի վրա մարդկանց թիվը հասել է 8 միլիարդի, փոխանցում է france24-ը։

«Սա պատմական հանգրվան է մարդկության զարգացման գործում»,- ասվում է հաղորդագրությունում։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 12 տարի է պահանջվել աշխարհի բնակչությունը մեկ միլիարդով ավելացնելու համար, մինչդեռ, համաշխարհային կազմակերպության կանխատեսումների համաձայն, մինչև 2037 թվականը մարդկությունը կհասնի 9 միլիարդի նշագծին։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը իր հերթին ասել է, որ մինչև 2080-ական թվականներին աշխարհի բնակչությունը կշարունակի աճել մինչև 10,4 միլիարդ:

ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհի բնակչության 2/3-րդն ապրում է ցածր ծնելիություն ունեցող տարածքներում, իսկ աշխարհի բնակչությունն աճում է հիմնականում ամենաաղքատ երկրներում, ինչպիսիք են Սահարա անապատից հարավ ընկած աֆրիկյան պետությունները:

Նմանատիպ նյութեր