211652_close_icon

Վարդան Մինասյանը՝ Հայաստանի 2019 թ. լավագույն մարզիչ

views-count1971 դիտում article-date 16:06 29-01-2020
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 119 միավոր՝ 2019 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով արժանանում է այս կոչմանը հինգերորդ անգամ: 84 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: 67 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ [url=http://www.ffa.am/uploaded/2018/Best%20coach-2019_1.pdf]այստեղ: [/url]

Նմանատիպ նյութեր