Վարդան Մինասյանը նշանակվել է ղազախական «Տոբոլ»-ի գլխավոր մարզիչ
                        Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշանակվել է ղազախական «Տոբոլ» ակումբի գլխավոր մարզիչ, հայտնում են ղազախական լրատվամիջոցները: 
40-ամյա մասնագետը ժամանեել է Կոստանայ և այցելել է «Տոբոլ» - «Կայրաթ» խաղին, որից հետո հանդիպում է ունեցել ակումբի ղեկավարների հետ: Կողմերը համաձայնության են եկել պայմանագրի հարցում: Վարդան Մինասյանը աշխատանքկի կանցնի հաջորդ շաբաթվանից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

