4052 դիտում
15:57 29-01-2020
Հովհաննես Դավթյանը. Կարևոր է, որ Ֆերդինանդը լիովին առողջանա
Ինչպես հայտնի է, Իսրայելի մայրաղաղաք Թել Ավիվում օրերս ավարտված ձյուդոյի «Գրան պրի» օլիմպիական վարկանիշային մրցաշարում, Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ / մաքուր հաղթանակներ տոնեց մրցակիցների նկատմամբ ու մտավ եզրափակիչ։ Բայց հաղթողի կոչման համար պայքարին մեր մարզիկը վնասվածքի պատճառով չմասնակցեց և բավարարվեց երկրորդ մրցանակով։
- Ափսոսում եմ , որ Փարիզում փետրվարի 7 - 8 -ին անցկացվող վարկանիշային մրցաշարին Ֆերդինանդը չի կարողանա մասնակցել, - ասաց ՀՀ ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ, մոտ անցյալի նշանավոր վարպետ, գյումրեցի Հովհաննես Դավթյանը: - Հարց է, թե երբ կապաքինվի նրա ձեռքի վնասվածքը: Գոնե կարողանա հանդես գալ Դյուսելդորֆում փետրվարի 21 –ին տեղի ունենալիք ստուգատեսին: Կարևոր է, որ Ֆերդինանդը լիովին առողջանա ու դրանից հետո մտնի տատամի, որ չկրկնվի վնասվածքը:
Գլխավոր մարզիչն անդրադարձավ նաև հերթափոխին: Հուսալի տղաներ կան, որոնք վերջերս համալրել են ազգային հավաքականը: Մրցափորձի պակասի պատճառով նրանք առայժմ չեն գործուղվում օլիմպիական նշանակության մրցաշարերի: Փոխարենը երիտասարդները իրենց ուժերը կփորձեն ապրիլ – մայիս ամիսներին կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկության փուլերին:
Դավթյանը նաև խոսեց հավաքական եկող տղաների տեխնիկական հնարքների զինանոցի մասին: Լավ կլինի, որ տեղերում աշխատող նրա գործընկերները հնարավորինս շատ անդրադառնան այս խնդրին: Սա կթեթևացնի հավաքականի մարզիչների գործը և ավելի շատ ուշադրություն կհատկացվի տակտիկական հարցերին, որոնք երբեմն խոչընդոտում են հաջողությանը:
Նմանատիպ նյութեր
2334 դիտում
14:36 14-01-2014
Ֆերդինանդը համոզում էր ինձ վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոնալդու
1180 դիտում
23:35 17-07-2014
Ռիո Ֆերդինանդը տեղափոխվում է «ՔՊՌ»
1158 դիտում
21:07 08-10-2014
Ռիո Ֆերդինանդը ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը
Այս բաժնից
1060 դիտում
21:30 13-04-2024
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դուրս է եկել Ռիո դե Ժանեյրոյի մրցաշարի եզրափակիչ
1159 դիտում
23:45 11-04-2024
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը հերթական մեդալն է նվաճել
1201 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող