Ռիո Ֆերդինանդը ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը
«Քուինզ Պարկ Ռենջերս»-ի պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտարարել է, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո ցանկանում է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչը: Հիշեցնենք, որ անգլիացի խաղացողը մանկունիանցիների գույները պաշտպանել է 2002-2014 թթ ընկած ժամանակահատվածում:
«Ֆուտբոլային կարիերաս ավարտելուց հետո ցանկանում եմ մարզչական գործունեությամբ զբաղվել: Հասկանալի է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը միանգամից ինձ չի խնդրի գլխավորել թիմը: Բայց ես ցանկանում եմ լավագույնը լինել ցանկացած աշխատանքային ոլորտում: Դա նշանակում է, որ ցանկանում եմ աշխատել թոփ ակումբում: Այնպիսին, ինչպիսին հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Յուրաքանչյուր խաղացող ցանկանում է հանդես գալ իր երկրի ազգային թիմի և թոփ-ակումբի կազմում: Նույնը վերաբերվում է մարզչի աշխատանքին»,- ասել է Ֆերդինանդը: