211652_close_icon
views-count1626 դիտում article-date 12:16 28-01-2020

Մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորական ուղերձը՝ Հայոց բանակի 28-րդ տարեդարձի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ, Հունվարի 28-ն արդեն 28 տարի իրական ազգային տոն է դարձել մեզ համար: Հայոց բանակը մեր անկախության և անվտանգութան գլխավոր երաշխավորն է: Այն մեր պետականության ամենաարժեքավոր ձեռքբերումներից է: Զինված ուժերում մարդու իրավունքների իրական պաշտպանությունը, քաղաքացիական վերահսկողությունն առաջնահերթություն են ժողովրդավարական յուրաքանչյուր պետության համար: Զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորման հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են։ Հայրենիքի երեկվա և այսօրվա պաշտպաններին մաղթում եմ բարի ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ՝ հանուն ուժեղ և հզոր Հայաստանի Հանրապետության: [b]Արման Թաթոյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան[/b]

Նմանատիպ նյութեր