1370 դիտում
15:45 21-09-2019
Մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի շնորհավորական ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության տոնի առիթով։
Սեփական ուժերի նկատմամբ վստահությունը, սեփական ինքնության բարձր գիտակցությունն ու պատմական պատասխանատվությունն են մեզ հասցրել Հայաստանի անկախ Հանրապետություն։
Հպարտությամբ գիտակցելով հայոց պետականության նվիրական արժեքը՝ պետք է զարգացնենք այն, կերտենք մեր առաջընթացի ճանապարհը բոլորիս միավորված ջանքերով, ապահովենք իրավունքի գերակայություն, պետության հանդեպ բարձր պատասխանատվություն և անվերապահ հարգանք իրավունքների ու ազատությունների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի առաքելությամբ շարունակելու եմ գործադրել առավելագույն ջանքեր մեր երկրում իրավունքների հուսալի պաշտպանության ու ժողովրդավարության ամրապնդմանը նպաստելու համար՝ որպես հզոր պետականության կարևոր գրավական:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և մեր երկրին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և հզոր ապագա»։
Նմանատիպ նյութեր
895 դիտում
13:55 10-12-2018
Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ
1914 դիտում
15:55 02-09-2021
Հանուն վաղվա օրվա ու մեր երեխաների իրավունքների՝ չպետք է կանգ առնենք. Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը
Այս բաժնից
373 դիտում
10:00 28-04-2024
Դավիթ Գասպարյան - Հայաստանը ի՛մն է, քո՛նն է/ Հեղինակ՝ Առլեն Շահվերդյան
343 դիտում
09:50 28-04-2024
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
301 դիտում
09:18 28-04-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար