Փրկարարները բացել են փակ դռները
Հունվարի 26-27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր և Շիրակի մարզի Գյումրի, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակված բոլոր դռները: