211652_close_icon
views-count37619 դիտում article-date 16:57 26-01-2020

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ները. հայրը և նրա 7-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Օհանովի փողոցի թիվ 41 հասցեի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Էդգար Օ.-ի վարած Mercedes մակնիշի 23 OՍ 765 համարնիշի և Երևանի բնակիչ, 33-ամյա Ռուբեն Վ.-ի վարած Mercedes մակնիշի 36 AG 055 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռուբեն Վ.-ն տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր, 7-ամյա Սոֆի Վ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Ա. Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր