211652_close_icon
views-count4783 դիտում article-date 11:43 26-01-2020

«Հրայր Թովմասյանին ասել են՝ եթե դեմ ես, դիմում գրիր»․ Արծրուն Պեպանյան

Երբ Հրայր Թովմասյանը նախարար էր, կառավարությունում որոշում են թարմացնել նախարարների ծառայողական մեքենաները՝ գնելով նոր, թանկ մեքենաներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հրապարակախոս, Հանրային խորհրդի անդամ Արծրուն Պեպանյանը։ «Հրայր Թովմասյանը երբ նախարար էր, կառավարությունում որոշում են թարմացնել նախարարների ծառայողական մեքենաները՝ գնելով նոր, թանկ մեքենաներ: Նախարարներից միայն Հրայրն է դեմ դուրս գալիս այդ որոշմանը՝ ասելով, որ արդար չէ երկրի նման վիճակում այդքան մեծ փողեր ծախսել ծառայողական մեքենաների վրա և առաջարկում է յոլա գնալ եղած մեքենաներով ու այդ գումարով սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնել, որպեսզի ժողովրդի վիճակը քիչ թե շատ բարվոքվի: Կառավարությունում ասում են՝ եթե դեմ ես, այդ դեպքում դիմում գրիր, որ դու հրաժարվում ես նոր մեքենայից: Հրայրը գրում է դիմումը, մյուս նախարարների համար առնում են թանկանոց մեքենա, իսկ ինքը շարունակում է երթևեկել հին մեքենայով: Իսկ հիմա եկեք տեսնենք, թե վարչապետ Փաշինյանն ինչպիսի վերաբերմունք ունեցավ ծառայողական մեքենայի /մեքենաների/ հարցում»,-նշել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր