Սարդարապատի ճակատամարտում զոհված 21 հերոսների եղբայրական գերեզմանը վտանգված է, տարածքը սեփականաշնորհված է. Արծրուն Պեպանյան. Tert.am
Սարդարապատի ճակատամարտում զոհված 21 հերոսների՝ Երրորդ գյուղի գերեզմանոցում գտնվող եղբայրական գերեզմանը վտանգված է, այնտեղ իրականացվել է նոր թաղում: Այս մասին Tert.am-ին ահազանգեց «Վերելք» հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը՝ նշելով, որ խնդրի մասին բաց նամակով ահազանգել է նաև վարաչապետ Նիկոլ Փաշինյանին` հասկանալու, թե ի՞նչ իրավունքով է տարածք տրամադրվել սրբազան տարածքում: Արծրուն Պեպանյանը նշեց՝ մտահոգություններ ունի, որ այդտեղ տարածք է վաճառվում:
«Վերաթաղում են իրականացրել, թե այլ գործողություն, պարզ չէ, ուզում ենք այդտեղ հուշակոթող տեղադրել, որպեսզի ուխտատեղի դառնա: Պետք է հետևողական լինել, որ տարածք չվաճառեն՝ օգտվելով առիթից, որ հարազատները չկան»,-նշեց նա:
Արծրուն Պեպանյանը նաև ընդգծեց, որ իր հետ կապ է հաստատել Երևանի քաղաքապետարանի թաղման բյուրոյի տնօրեն Արմեն Սուքիասյանը և հայտնել է, որ
այդ տարածքը բավական ժամանակ է պաշտոնապես գրանցված է ՀՀ մի քաղաքացու անունով:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/19/Pepanyan/2795782]այստեղ[/url]