211652_close_icon

Պատերազմը իշխանության վարկանիշի ճգնաժամն ավելի խորացրեց, եթե իշխանությունները վստահ են, որ ժողովուրդը դեռևս վստահում է, թող նախաձեռնեն ընտրություններ, ստանան բավարար քվե. Արծրուն Պեպանյան

views-count1702 դիտում article-date 22:28 17-11-2020
Արտահերթ ընտրությունների մասին ես բարձրաձայնել եմ 2019 թվականին, հայտարարել, որ Հայաստանում Խորհրդարանական ճգնաժամ է: 2018 թվականին ժողովուրդը էյֆորիայի մեջ ընտրություն կատարեց, հետագայում այդ էյֆորիան անցավ, տարբեր խմբեր ձևավորվեցին, որոնք դժգոհ էին և այլ պատկերացումներ ունեին, բայց իրենց շահերը պաշտպանողներ Խորհրդարանում չկար: Խորհրդարանական ճգնաժամը դա է, երբ կա խորհրդարան, որը չի արտահայտում ժողովրդի մեծամասնության կարծիքը. [url=https://www.tert.am/am/news/2020/11/17/Pepanyan/3445395?fbclid=IwAR1GCeDQiVGNOPXcOT0lgXN3n5Ny2Me_FGaaeVVHM3asqSYQDoQCZKPeXKM]Tert.am [/url]–ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը: «Պատերազմ եղավ, իշխանության վարկանիշի հետ կապված դժգոհությունները, ճգնաժամը էլ ավելի խորացրեց: Եթե իշխանութունները վստահ են, որ ժողովուրդը դեռևս վստահում է, թող հանգիստ նախաձեռնեն ընտրություններ, ստանան բավարար քվե, մենք էլ հանդարտվենք և ամեն ինչ շարունակվի: Դեռ անցյալ տարի եմ ասել, որ եթե խորհրդարանական ճգնաժամը չլուծվի, մեր երկիրը կվերածվի քաղաքական քաոսի: Այսօր առավել ևս նոր շերտերը Խորհրդարանում պետք է ներկայացուցիչ ունենան, որ հարցերը ԱԺ-ի ներսում լուծվի, վերջիվերջո արտահերթ նիստի ընտրությունների ինստիտուտը դրա համար է»: Հարցին, թե վարչապետի փոփոխություննը կարո՞ղ է անդրադարձ ունենա զինադադարի հայտարարության որոշ դրույթներ ի նպաստ մեզ փոխելու հարցում, Արծրուն Պեպանյանը նշեց, որ նորմալ դիվանագիտություն իրականացնելու դեպքում Մինսկի խմբի և Ռուսաստանի հետ գուցե հնարավոր լինի որոշ ձեռքբերումներ ունենալ և Արցախի տարածքը մի փոքր մեծացնել: «Եթե այլ բանակցող գնա, կարծում եմ ինչ -որ բան հնարավոր է անել: Նոր իշխանությունը կարող է ասել՝ մենք նախորդի կայացրած որոշման հետ համաձայն չենք, հիմա նոր իշխանութուն ունենք: Եթե հիմա Նիկոլ Փաշինյանը ցանկանա տարածքների հետ կապված որոշ փոփոխություններ անել, կարող է ասեն՝ բա ինչո՞ւ այն ժամանակ չէիք ասում, չի կարող արդարանալ իսկ նոր բանակցողի դեպքում այլ է»: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/17/Pepanyan/3445395?fbclid=IwAR1GCeDQiVGNOPXcOT0lgXN3n5Ny2Me_FGaaeVVHM3asqSYQDoQCZKPeXKM]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր