211652_close_icon
views-count29474 դիտում article-date 10:44 26-01-2020

Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Audi-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Վ. Սարգսյան փողոցի 11/3 հասցեի դիմաց, բախվել են Շիրակի մարզի բնակիչներ Դավիթ Մ.-ի վարած Mercedes մակնիշի 55 DR 955 համարանիշի և Սամվել Ս.-ի վարած Audi մակնիշի 34 AԼ 922 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Audi-ի վարորդ Սամվել Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր