211652_close_icon
views-count41119 դիտում article-date 13:41 25-01-2020

Օրեր առաջ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող Եղունարք գետում և մի քանի ավազաններում 4 հազարից ավելի «Իշխան» տեսակի ձկների անկման պատճառը եղել են գետում լցված կասկածելի նյութերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 24-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Էդգար Կյուրեղայնի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 186 հոդվածի 2-րդ մասի (ուրիշի գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել) հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունվարի 16-ին Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող Եղունարք գետի հարևանությամբ գտնվող ձկների համար նախատեսված մի քանի ավազաններում և Եղունակ գետում կասկածելի հանգամանքներում 4 հազարից ավելի «Իշխան» տեսակի ձկների անկման փաստով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնում ստացվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի եզրակացությունը, որին դիմել էր հետաքննիչը՝ պարզելու համար՝ արդյո՞ք գետում արտաքին միջամտություն եղել է։ Տեսչական մարմինը պատասխանել է, որ՝ այո, եղել է, և ներկայացրել իր տված եզրակացությունը, որում գրված է. «Համաձայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լաբորատոր հետազոտությունների բաժնի կողմից տրված ջրի նմուշառման ակտերի նմուշառումներում հայտնաբերվել են ամոնիակի և նիտրիտի մեծ քանակություն, որոնց սահմանային թույլատրելի խտությունը գերազանցել է կախույթները և մակերևույթային ակտիվ նյութերը, ինչը հնարավոր է պատճառ հանդիսանա ձկների անկմանը»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը հետաքննչական բաժանմունքից փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։ Մնում է՝ իրավապահները հայտնաբերեն այն աղբյուրը, որտեղից Եղունարք գետը կասկածելի հանգամանքներում թունավորել են, ինչի պատճառով մի քանի գյուղացիներ, ովքեր բանկերից վարկեր էին վերցրել ու ներդրել ձկնաբուծության մեջ, կրել են ահռելի նյութական վնաս, և եթե իրավապահները հայտնաբերեն մեղավորին, նա պետք է վերականգնի տուժած գյուղացիների վնասը։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/16/1145132/]հայտնել [/url]էինք, որ հունվարի 16-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Գետամեջ գյուղում գտնվող Եղունարք գետի հարևանությամբ գտնվող ձկների համար նախատեսված մի քանի ավազաններում կասկածելի հանգամանքներում 4 հազարից ավելի «Իշխան» տեսակի ձկներ սատկել էին։ Ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սատկել էին ոչ միայն ավազաններում գտնվող ձկները, այլ նաև գետում եղած ձկները։ Գետի և ավազանների տարբեր հատվածներում ձկները սատկած, թափված էին։ Թե ինչն էր եղել ձկների սատկելու պատճառը, այն խնամողները, ովքեր օր ու գիշեր տանջվելու արդյունքում աճեցրել էին «Իշխան» տեսակի ձուկ, այսօր արդեն փաստի առաջ էին կանգնել։ 5 ամսից ավելի գրեթե ամեն օր խնամել էին, ժամանակին կերակրել և որոշ ժամանակ անց պետք է պտուղները քաղեին, իսկ դրա արդյունքում հոգալու էին իրենց սոցիալական խնդիրները։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել էին. «Ժամը 4-ի կողմերը էկանք, որ հերթական կերը տանք ձկներին և գետին ու բասեիններին չհասած՝ տհաճ հոտ զգացինք, ու մոտենալով արդեն նշված վայր՝ ականատես եղանք ձկների համատարած անկմանը։ Մենք վստահ ենք, որ մեր անփութությունն այստեղ չկա, պարզապես պատասխանատուները պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն՝ ջրից վերցնեն նմուշներ և մի քանի սատկած ձուկ էլ տանեն ու կատարեն փորձաքննություն, ինչից հետո, վստահ ենք՝ եթե ցանկություն ունենան, ժամերի ընթացքում կբացահայտեն, թե որտեղից էր այդ նեխած, փռփռոտ սև ջուրը լցվում գետը»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր