211652_close_icon
views-count1504 դիտում article-date 18:40 15-03-2023

Ի՞նչն է Ողջի գետում ձկների անկման պատճառը (ֆոտոշարք, տեսանյութ)․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Մարտի 14-ի կեսօրին մոտ, կապանցիները Ողջի գետում նկատեցին անկած ձկներ։ Aravot.am-ի զրուցակիցները նշեցին, որ նաեւ շրջակայքում գարշահոտություն է տարածվել։ Այսօր՝ ձկների անկում եւս արձանագրվել է եւ փրկարար ծառայության աշխատակիցները գետից հանում էին ձկներին։ Կապանի թիվ 3 դպրոցի 8-րդ «գ» դասարանի աշակերտները հետազոտում էին առկա իրավիճակը եւ մեզ են տրամադրել տեսանյութ։

Պարզաբանումների համար դիմեցինք բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանին։ Վերջինիս խոսքով, ձկների անկումը նկատվել է Կապանի թիվ 3 դպրոցի մոտակայքից մինչեւ Դավիթբեկի արձանն ընկած հատվածում՝ մոտ 1 կմ շառավղով։

«Փրկարար ծառայության աշխատակիցների օգնությամբ անկած ձկները հանել ենք գետից, նախ՝ որ հաշվարկենք բնության հասցրած վնասը, հետո էլ՝ որպեսզի թունավորված ձկները չմնան ջրում եւ աղտոտեն ջուրը»,-ասաց Արտակ Սահակյանը։

Ամբողջական հոդվածը ՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր