Բացահայտված է Զանգու գետում ձկների զանգվածային անկման պատճառը
Երևանի Դավիթաշենի կամրջից մինչև «Հաղթանակի» կամուրջ ընկած հատվածում սատկած ձկները ենթարկվել են լաբորատոր փորձաքննության և որևէ քիմիական նյութ չի հայտնաբերվել: Ձկների անկման պատճառը կարող է լինել հոսանքահարումը: Այս մասին տեղեկացրել են Բնապահպանության նախարարությունից:
Մոտ 40 ձկների անկումը գրանցվել էր դեկտեմբերի 4-ին։ Նախարարությունը դիմել է իրավապահ մարմիններին՝ միաժամանակ տրամադրելով ձկների լաբորատոր փորձաքննության արդյունքները:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/23442]Armnewstv.am[/url]