211652_close_icon
views-count1750 դիտում article-date 13:57 25-01-2020

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նորընտիր նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել տիկին Էկատերինի Սակելլարոպուլուին՝ Հունաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Հունաստանի հետ նույնական արժեքների, պատմական սերտ առնչությունների և փոխադարձ ջերմ կապերի վրա հիմնված ավանդական հարաբերությունների շարունակական զարգացումը: Հունաստանը եղել և մնում է Հայաստանի հուսալի բարեկամն ու գործընկերը: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ժամանակաշրջանը կնշանավորվի մեր երկրների և ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունների խորացմամբ և բազմոլորտ համագործակցության զարգացմամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»:

Նմանատիպ նյութեր