211652_close_icon
views-count8371 դիտում article-date 21:02 03-04-2017

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նորընտիր նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 3-ին, շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Վուչիչին՝ Սերբիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հանրապետության Նախագահը Սերբիայի նորընտիր Նախագահ Վուչիչին մաղթել է հաջողություն և նորանոր ձեռքբերումներ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում: Ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը խարսխված է պատմամշակութային ընդհանրությունների վրա, որոնք ամուր հենք են ծառայում միջպետական կապերի հետագա ընդլայնման համար, Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Սերբիայի հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթություններում:

Նմանատիպ նյութեր