Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններւմ BMW X5 մակնիշի 60 VՏ 009 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ջանիբեկյան փողոցում՝ թիվ 49 տան դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 36 RO 797 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։Վարորդները վթարի մասին տեղեկությունը փոխանցել են Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ապահովագրական ընկերություններ և սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՃՈ ծառայողներն ու ԱՊՊԱ-ի աշխատակիցները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ավտովթար Երևանում. BMW X5-ը բախվել է կայանված Mercedes-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2020.01.24 16:54



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
