121472 դիտում
08:45 24-01-2020
Արտակարգ դեպք Արցախի հանրապետությունում. Պաշտպանության բանակի զորամասերից մեկի 3 զինծառայող հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի հանրապետությունում
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի 2 զինծառայող հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ, իսկ1 հոգի էլ՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ։
Ըստ տեղեկությունների՝ զինվորներից մեկը կրակ է արձակել երկուսի ուղղությամբ, ովքեր վնասվածքներ են ստացել, իսկ հետո կրակել է իր վրա։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ելնելով նախաքննության շահերից, այս պահին զերծ է մնում տվյալներ հրապարակելուց, ինչպես նաև փորձում է պարզել, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը:
***
Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:
Ինչպես տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը, վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նմանատիպ նյութեր
46608 դիտում
18:10 19-04-2017
Արտակարգ դեպք Տավուշի մարզում. հրազենային վնասվածքներով ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 65-ամյա քաղաքացի