46608 դիտում
18:10 19-04-2017
Արտակարգ դեպք Տավուշի մարզում. հրազենային վնասվածքներով ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 65-ամյա քաղաքացի
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի, ձեռնաթաթի հրազենային կոտորակային վիրավորում, 5-րդ մետակարպալի բաց կոտրվածք, փափուկ հյուսվածքների տարածում դեֆեկտով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում Այգեձոր գյուղին պատկանող «Կուճոր գոմեր» կոչվող հանդամասում հրազենային վիրավորում ստացած, նույն գյուղի բնակիչ, 65-ամյա Սուրեն Օրդյանը իր մոտ եղած «ՏՈԶ» տիպի 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանին հենվելով՝ քայլելու ժամանակ հրացանն ինքնաբերաբար կրակել է, ինչի հետևանքով էլ Ս. Օրդյանը ստացել է նշված վնասվածքները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հրացանը եղել է օրինական և հաշվառված է վիրավորի անվամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: