2419 դիտում
19:30 23-01-2020
Տեղի է ունեցել Կոտայքի մարզի խորհրդի՝ 2020 թվականի առաջին ընդլայնված նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի խորհրդի՝ 2020 թվականի անդրանիկ նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նիստին ներկա են եղել մարզի բոլոր համայնքների և վարչական շրջանների ղեկավարները, ուժային կառույցների, Կոտայքի մարզային զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչներ, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետը, մասնավորապես, նշել է, որ 2019 թվականը բեկումնային տարի էր՝ լի տարաբնույթ մասշտաբային ծրագրերի մեկնարկով ու իրագործումով, որոնք գլոբալ առումով՝ նախևառաջ միտված են մեր բնակչի կյանքի որակի բարձրացմանն ու նույն այդ բնակչի՝ վերափոխմանը ՀՀ իրավատեր ու իրավագիտակից քաղաքացու. «Ռազմավարական պլանավորման առումով․ մենք խնդիր ենք դրել մեր առջև ամենակարճ ժամկետներում մեր մարզի բացառապես բոլոր համայնքներում ունենալու բարեկարգ ու գունավոր մանկապարտեզներ՝ որպես նախադպրոցական կրթության աստատություններ, արվեստի դպրոցներ, գրադարաններ ու մշակույթի տներ՝ որպես արտադրպոցական դաստիարակության հաստատություններ, և վերջապես՝ բարեկարգ, լիարժեք կահավորված և ջեռուցվող հանրակրթական դպրոցներ՝ որպես մրցունակ հասարակություն
ունենալու թիվ մեկ նախադրյալ»,- իր խոսքում նշել է Ռոմանոս Պետրոսյանը:
Մարզպետը հանդես է եկել նաև 2019թ. ընթացքում Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված աշխատանքների մասին հանրային հաշվետվությամբ (այն առաջիկայում կտեղադրվի Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքէջի համապատասխան բաժնում):
Հարակից զեկույցներով հանդես են եկել մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով, ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչությունների ղեկավարները:
Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է 2019 թվականի ընթացքում իրականացված և 2020 թվականին նախատեսվող՝ մարզի համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը:
Մարզի Խորհրդի նիստի ընթացքում Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Ա.Բաղրամյանը ներկայացրել է զորակոչի և զորահավաքների կազմակերպման և անցկացման վիճակը Կոտայքի մարզում:
Անդրադարձ է կատարվել նաև ոռոգման ջրի մատակարարմանը և վարձավճարների գանձմանն առնչվող հարցերին, որի մասին զեկուցել է «Կոտայք» ՋՕԸ գործադիր տնօրեն Պ.Ցուգունյանը:
Նիստի ավարտին Կոտայքի մարզպետը հույս է հայտնել, որ համայնքների և վարչական բնակավայրերի ղեկավարների հետ համագործակցությունը 2020 թվականին էլ ավելի արդյունավետ կլինի՝ միտված մեր համայնքների համաչափ և կայուն զարգացմանը ու մեր բնակիչների կյանքի որակի բարձրացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
2841 դիտում
23:18 02-03-2018
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի ընդլայնված նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1102 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1192 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1399 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ