211652_close_icon

ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի նիստը

views-count3017 դիտում article-date 22:16 10-02-2017
Փետրվարի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել են հարկային օրենսգրքի ընդհանուր և վարչարարության մասով փոփոխություններ նախատեսող՝ խորհրդի անդամների կողմից ներկայացվող նախագծերը: Խորհրդի նիստի արդյունքներով ներկայացված առաջարկներն ընդհանուր առմամբ ընդունելի են համարվել, և պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ներկայացված նախագծերի քննարկումների հետագա ընթացքը:

Նմանատիպ նյութեր