3070 դիտում
22:25 22-01-2018
ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 22-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում քննարկվել են արտարժույթով արտահայտված գործարք-ների ու գործառնությունների հաշվառման վերանայման, հարկային հաշվարկի էլեկտ¬րոնային տարբերակը մինչև համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը հարկային մարմնի կայքում տեղադրված չլինելու հետ կապված վճար-ման հետաձգման, օպերատիվ հետախուզական միջոցա¬ռում¬ների հետևանքով տնտեսավարող սուբյեկտներին ԱԱՀ վճարող համարվելու, ոչ առևտրա¬յին կազմակերպություններին շրջանառության հարկով հարկման համա¬կար¬գում գոր-ծելու հնարավորություն ընձեռելու հետ կապված մի շարք առաջար¬կու¬թյուններ:
Խորհրդի նիստի ընթացքում արդյունքում որոշվել է օրակարգում ներառված հարցերի քննարկումը շարունակել աշխատանքային կարգով, որից հետո առաջարկ-վող խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունները ներկայացնել խորհրդի քննարկմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
868 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը