2877 դիտում
23:18 02-03-2018
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի ընդլայնված նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի ընդլայնված նիստը։ Ամփոփվել են 2017 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի կատարած աշխատանքների արդյունքները, ինչպես նաև քննարկվել 2018 թվականին հասարակական խորհրդի գործունեության հետ կապված հարցեր:
Նշվել է, որ ստացված 162 դիմում-բողոքից 159-ը վերաբերել են զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և գնահատման հարցերին: Հիմնավորված են համարվել 99 դիմում-բողոքում արծածված հարցերը, ուստի հանձնաժողովը միջամտել է դրանց լուծմանը: Արդյունքում՝ վերանայվել է զինծառայության պիտանելիության 31 եզրակացություն, 24 զորակոչիկի տրվել են տարկետումներ, 7-ը՝ ճանաչվել են ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել են պահեստազորում:
Ընդգծվել է քաղաքացիների և զորակոչային մարմինների հետ հանձնաժողովի համագործակցության արդյունավետության բարձացումը: Դրա հետ մեկտեղ, շեշտվել է դիմում-բողոքների լուծման գործում փորձագիտական հայեցողության չափազանցման անթույլատրելիությունը, արծածվող հարցերին պատշաճ արձագանքելու անհրաժեշտությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1953 դիտում
22:04 07-02-2020
Տեղի է ունեցել ԱԻ նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1670 դիտում
17:45 02-11-2016
Տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
2862 դիտում
23:10 12-12-2017
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
Այս բաժնից
715 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)
1408 դիտում
11:56 24-01-2025
Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ