211652_close_icon
views-count32624 դիտում article-date 18:08 23-01-2020

«Էրեբունի պլազա» մուտք գործած անձը զենքը պահել է հղի կնոջ վրա, մեկին պատանդ է վերցրել, պահանջել է Վիկտոր Սողոմոնյանին և փորձել է բարձրանալ Ռ. Քոչարյանի գրասենյակ. ականատես. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/01/23/witness/3192180?fbclid=IwAR3FCT4Zt1rNFHzNVyEUrOUWRa2Y1R6POqzAPHmFYVMqYVR-2WreEUjiG2s]Tert.am[/url]-ը գրում է. «Էրեբունի պլազա» մուտք գործած անձը «Օֆրա» ընկերության աշխատողներից մեկին պատանդ էր վերցրել և պահանջել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, ինչպես նաև փորձել է բարձրանալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Օֆրա» ընկերության աշխատակիցներից մեկը։ Նշենք, որ այս ընկերության գրասենյակը ևս գտնվում է «Էրեբունի պլազայի» երկրորդ հարկում: «Եկել է, սկզբում կրակոց ենք լսել, զենքը պահել է մեր հղի աղջիկներից մեկի վրա, բարձրացել է երկրորդ հարկ: Մենք տեսանք, եկավ մեր դուռն էլ բացեց։ Սա նմանատիպ առաջին դեպքը չէ, մի քանի օր առաջ ևս նման ինչ-որ գործողություն ենք նկատել»,– ասաց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/01/23/witness/3192180?fbclid=IwAR3FCT4Zt1rNFHzNVyEUrOUWRa2Y1R6POqzAPHmFYVMqYVR-2WreEUjiG2s]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր