211652_close_icon
views-count83635 դիտում article-date 14:49 23-01-2020

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրում. կա վիրավոր ու բերման ենթարկվածներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 21-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում գտնվող «Բելաջիո» ռեստորանային համալիրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կենտրոնական բաժին ժամը 23։30-ին ահազանգ է ստացվել, որ նշված ռեստորանային համալիրում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 31-ամյա Հրայր Ս-ի, 63-ամյա Սամվել Ս-ի, 31-ամյա Արամ Ս-ի, ինչպես նաև 40-ամյա Հրաչյա Մ-ի, 28-ամյա Արմեն Ս-ի և դեռևս ինքնությունը չպարզված մի քանի անձանց միջև։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ երկուստեք հնչել են փոխադարձ հայհոյանքներ, ձեռքերով փոխադարձ հարվածներ, իսկ հետո ռեստորանում միմյանց վրա շշեր, բաժակներ ու աթոռներ են շպրտել և այդ ամենը տևել է տևական ժամանակ։ Պարզվել է, որ նշված անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել ռեստորանույմ գտնվող այլ հաճախորդների նկատմամբ, ինչի հետևանքով էլ խաթարվել է ռեստորանային համալիրի աշխատակիցների բնականոն աշխատանքը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին և 3-րդ գումարտակների ծառայողները նշված դեպքին մասնակցություն ունենալու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների հետ ոստիկանության կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Արամ Ս-ին և Արմեն Ս-ին։ Արդեն բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել Հրայր Ս-ն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ռեստորանային համալիրից «աջ ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հրաչյա Մ-ն։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից մի քանիսն աշխատում են «Սան Ֆուդ» ՍՊԸ-ում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր