153278 դիտում
14:51 27-12-2021
Երևանում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրում, ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի. կան բերման ենթարկվածներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 25-ին վիճաբանություն-ծեծկռտուք–դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ ստացված տեղեկությունները հավաստի են:
Կարճ ժամանակ անց խուլիգանություն կատարելու կասկածանքով նշված հասցեից ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչներ, 23-ամյա Վլադ Ա.-ին, 26-ամյա Վահագն Ա.-ին, 28-ամյա Դավիթ Ա.-ին, 54-ամյա Մհեր Ա.-ին, 21-ամյա Արտյոմ Ա.-ին և Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Զոհրապ Մ.-ին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը նշված ռեստորանային համալիրում ծննդյան արարողության մասնակիցները տևական ժամանակ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, խախտել են հասարակական կարգը, կոպիտ կերպով խախտելով ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը, վիճաբանել և հարվածներ են հասցրել միմյանց ու հնչեցրել հայհոյանքներ:
Վիճաբանության մասնակիցներից Դավիթ Ա.-ն էլ իր ձեռքում եղած դանակով հնչեցրել է սպառնալիքներ:
Ոստիկանություն տեղափոխված բոլոր անձինք բաց են թողնվել, իսկ ռետսորանային համալիրի տնօրեն Ա. Ա.-ից կատարվածի մասին հաղորդում է ընդունվել:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են նաև միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
84541 դիտում
14:49 23-01-2020
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրում. կա վիրավոր ու բերման ենթարկվածներ
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)