211652_close_icon
views-count64540 դիտում article-date 22:50 22-01-2020

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր սահելով՝ հայտնվել ձորում. կա 5 վիրավոր. օպերատիվ են գործել Վանաձորի փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում Opel մակնիշի 35 GN 951 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 30 մետր սահել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Opel-ի վարորդն ու 4 ուղեւորները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն են ստացել, այնուհետ տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները վիրավորներին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Վանաձորի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային, ովքեր մինչև վիրավորներին հիվ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր