211652_close_icon
views-count56810 դիտում article-date 20:40 22-01-2020

13-ամյա աղջկա՝ իր հորից ծնված երեխան մանկատանն է․ մանրամասներ. Newmedia.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի մի շարք հանգամանքներ: Ձերբակալվել է երեխայի վերջինիս հայրը։ Այս պատմությունը պայթեց, երբ նախորդ տարվա մայիսին լուր տարածվեց, որ Արմավիրի մարզում 13-ամյա երեխա է հղիացել։ Մայրը երեխային տարել էր բժշկի արդեն հղիության 23 շաբաթում՝ իբր երեխան իր համասադարանցիներից էր հղիացել։ Աղջիկը հաշմանդամություն և հատուկ խնամքի կարիք ունի, տեղի ունեցածի մասին հավաստի մանրամասներ այդպես էլ չէր կարողացել պատմել։ Երեխան ծնվեց առողջ, կեսարյան հատումով։ [url=https://newmedia.am/am/news/5358?fbclid=IwAR3WH8TvqoVCGJDv0VxZqLn_Wnl3GuJgTAoiCcw4W8alx_nQKV-AJSFTIDE]Newmedia.am[/url]-ը պարզել է, որ ծննդաբերած երեխան ու նրա մայրը հրաժարվել են երեխայի հետագա խնամքից ու նրա նկատմամբ իրավունքներից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ հայտնել են, որ փոքրիկը գտնվում է իրենց ենթակայությամբ գործող երեխայի խնամքի կենտրոններից մեկում։ Հիշեցնենք, որ երեխան ծնվել էր 2 կիլոգրամ 640 գրամ քաշով ու 49 սանտիմետր հասակով։ Մայրն այդ ժամանակ լրատվամիջոցներից մեկին պատմել էր, որ անունը Դավիթ է դրել՝ կեսարյան հատումն արած Դավիթ Աբովյանի պատվին։ Նորածնին այդ ժամանակ թողել էին հիվանդանոցում, որ քաշ հավաքի։ Դրանից հետո նրանից հրաժարվելու որոշում է կայացվել։ Դա նշանակում է, որ երեխան ենթակա է որդեգրման։

Նմանատիպ նյութեր