211652_close_icon
views-count3042 դիտում article-date 18:24 22-01-2020

ԱԻՆ ՓԾ ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփում է 2019 թվականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ՓԾ ծառայության կազմակերպման վարչության 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարեց փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ա. Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ծառայության կազմակերպման վարչության ողջ անձնակազմին կատարված աշխատանքների համար: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նշեց, որ առաջնահերթություններից են կարգապահությունն և համազգեստի կրման կանոնների պահպանումը: Ծառայության կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Ավագյանը հանդես եկավ զեկույցով` ամփոփելով վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները: Ծառայության կազմակերպման վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ հետևյալ ուղղություններով՝ 1.Փրկարարական ծառայության կազմակերպմանն ուղղված պլանների, ծրագրերի, իրավական ակտերի և այլ փաստաթղթերի մշակում 2.Ծառայության ընթացքում տեղ գտած թերությունների բացահայտում, աշխատակիցների կողմից թույլ տրված կարգապահական խախտումների դեպքերի վերաբերյալ ծառայողական քննությունների իրականացում 3.Էլեկտրոնային միասնական կառավարման համակարգի ներդրում 4.Կենտրոնացված ազդարարման համակարգի ստեղծում, արդիականացում և դրա աշխատունակության ապահովում 5.ԱԻՆ վարչական տարածքում պարեկային պահակային ծառայության իրականացում 6.Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանություն և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կառավարման գործընթացների հուսալի կապով ապահովում 7.Ժամանակակից ռադիոկապի համակարգի հիմնում, զարգացում և դրա աշխատունակության ապահովում 8.Կապի, ինքնավար կառավարման համակարգերի կազմակերպում, զարգացում և դրա աշխատունակության ապահովում և այլն: Ամփոփելով զեկույցը` Տ. Ավագյանն անդրադարձավ վարչության գործունեության ընթացքում առաջացած խնդիրներին և ներկայացրեց մի շարք առաջարկություններ: Տ. Ավագյանը շնորհակալություն հայտնեց անձնակազմին և հույս հայտնեց, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ծառայության կազմակերպման և օպերատիվ կառավարման վարչությունների միավորման հետևանքով ձևավորված նոր վարչության աշխատանքներն էլ ավելի արդյունավետ կլինեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր