211652_close_icon
views-count2262 դիտում article-date 22:00 29-01-2020

Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչությունն ամփոփում է 2019 թվականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարեց փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հ. Եմիշյանը, ով համակարգում է վարչության աշխատանքները, շնորհակալություն հայտնեց բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ողջ անձնակազմին կատարված աշխատանքների համար: Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Դաշյանը հանդես եկավ զեկույցով` ամփոփելով վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները: Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ հետևյալ ուղղություններով` ա) Օպերատիվ տակտիկական պատրաստություն բ) Միջազգային կառույցների կողմից կազմակերպված միջոցառումներին մասնակցություն գ) Ընդհանուր պատրաստություն դ) Արտակարգ իրավիճակների կանխարգելում և հետևանքների վերացում ե) Պլանների և ծրագրերի մշակում 2019 թվականի ընթացքում Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության կողմից կազմակերպվել և անցկացվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության թեմայով թվով 7 ուսումնավարժություն: Մի շարք գերատեսչությունների ենթակա հաստատություններում, տեսչական մարմիններում, ինչպես նաև` ուսումնական հաստատություններում անցկացվել է «Աղետներին դիմակայունության օր» խորագրով թվով 11 միջոցառում: Վարչության կողմից մշակվել է «համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի» օրինակելի ձևը և մշակման ուղեցույցը, որն ուղարկվել է համայնքներ` մշակման և ներդրման համար: Մշակվել է «Մարզերի, համայնքների և կազմակերպությունների աղետների ռիսկի կառավարման պլանների կառուցվածքը սահմանելու և այդ պլանների մշակման գործընթացի մասին» կառավարության որոշման նախագիծ: Վարչության կողմից մասնագիտական եզրակացություն է ներկայացվել 38 տարբեր կազմակերպությունների անհատական պաշտպանության միջոցների և քիմիական հետախուզության սարքերի լաբորատոր ստուգման վերաբերյալ: 2019 թվականին վարչությունն արձագանքել է թվով 55 դեպքի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր