211652_close_icon
views-count1590 դիտում article-date 17:40 22-01-2020

Քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարությունների միջև

Հունվարի 22-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Իտալական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, իտալականը՝ Իտալիայի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Էլիզաբետա Բելոնին (Elisabetta Belloni): Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-իտալական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծեցին երկկողմ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ընթացքը: Անդրադարձ կատարվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ.-ի նոյեմբերին Իտալիա կատարած այցին և դրա շրջանակում տեղի ունեցած հանդիպումներին ու ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև գալիք բարձրաստիճան փոխայցերին: Խորհրդակցությունների ընթացքում նաև մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Խորհրդակցությունների ավարտին Էլիզաբետա Բելոնիին ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների, դրանց շուրջ վերջին զարգացումներին և կողմերի դիրքորոշումներին։

Նմանատիպ նյութեր