211652_close_icon
views-count5803 դիտում article-date 11:58 22-01-2020

Փաշինյանը հայտնել է, թե երբ կանդրադառնա Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալու է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց վարչապետը։ «Այսօր, համոզված եմ, ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքների հետ կապված հարցեր պատգամավորները կբարձրացնեն, և ես մանրամասն կանդրադառնամ»,- ասաց նա: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/17/1145200/]հայտնել [/url]էինք, որ Գ. Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է հունվարի 17-ին, Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում: Գ. Կուտոյանն ԱԱԾ-ն ղեկավարել է 2016 թվականի փետրվարի 12-ից մինչև 2018-ի մայիսի 10-ը։

Նմանատիպ նյութեր