211652_close_icon
views-count1566 դիտում article-date 19:02 21-01-2020

Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունը ամփոփել է տարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 20-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մարզի՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման ուղղությամբ 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքների ամփոփումը: Ամփոփմանը մասնակցում էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, մարզպետարանի ստորաբաժանումների, համայնքների ղեկավարները, ՀՀ ոստիկանության և ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության ղեկավարները, Եղեգնաձորի զինվորական կոմիսարը, ինչպես նաև Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության անձնակազմը: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը հանդես եկավ զեկույցով` ամփոփելով վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները: Մարզային փրկարարական վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ օպերատիվ տակտիկական պատրաստության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և աղետների ռիսկի նվազեցման, քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման, փրկարարական ուժերի պատրաստության բարձրացման ուղղություններով, ինչպես նաև իրականացվել են արտապլանային միջոցառումներ, հանդիպումներ և քննարկումներ: Ամփոփման ընթացքում քննարկվեցին մարզում առկա արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության խնդիրների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ու շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփելով զեկույցը՝ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ Հ. Սարգսյանը ներկայացրեց առաջարկություններ, որոնք ուղղված էին 2020 թվականի ընթացքում աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր