Անասնապահությամբ զբաղվող գյուղացիները ցանկացել են փակել Վանաձոր-Երեւան ավտոճանապարհը. Ժամանել է տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 21-ին, Լոռու մարզի գյուղական համայնքների անասնապահությամբ զբաղվող մի շարք բնակիչներ ցանկացել են փակել Վանաձոր-Երեւան ավտոճանապարհը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիներն իրենց այդ քայլով դեմ են արտահայտվում անասունների՝ միայն սպանդանոցներում մորթի ենթարկելու որոշման դեմ:
Բնակիչների հետ հանդիպել են Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանն ու ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Վազգեն Թորոսյանը: Մարզպետարանի պաշտոնյան լսել է բողոքող գյուղացիների դժգոհություններն ու անհանգստությունները, տվել բացատրություններ:
Ոստիկանապետի ու մարզպետարանի պաշտոնիայի հետ բանակցություններից հետո գյուղացիները հետ են կանգնել ճանապարհը փակելու մտքից, խոստանալով վաղը եւս հավաքվել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի