Կիլիան Մբապե. «Լիվերպուլը» կարծես մեքենա լինի
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է «Լիվերպուլի» տպավորիչ մրցելույթները:
«Այն, թե ինչպես է ներկա պահին խաղում «Լիվերպուլը», ապշեցնող է: Դա մեքենա է: Նրանք գտել են իրենց ռիթմն ու պատրաստ են օրը օրի վրա խաղալ:
Նրանք առաջնությունում չեն պարտվել: Նայում եք նրանց վրա ու մտածում, որ դա հեշտ է, սակայն դա այդպես չէ: Տղաները կենտրոնացած են, նրանք երեք օրը մեկ հանդիպում են անցկացնում և մշտապես հաղթում:
Այժմ խնդիրն այն է, որ բոլորը «Լիվերպուլին» հետևում են, մտածում, թե ինչ կարող են անել նրանց հետ: «Կարմիրներին» պետք է ապացուցել, որ նրանք նորից ուժեղ են: Դա հիանալի թիմ է՝ հիանալի մարզչով», ասել է Մբապեն: