Կիլիան Մբապե. Կօգնեմ Նեյմարին նվաճել «Ոսկե գնդակը»
ՊՍԺ-ի նորեկ Կիլիան Մբապեն նշել է, որ առայժմ չի մտածում «Ոսկե Գնդակի» մասին:
«Չեմ ձգտում ապագայում նվաճել «Ոսկե գնդակը»: Ես արդեն թիմակից ունեմ, որը ցանկանում է այն նվաճել:
«Իմ նպատակն է շատ գոլեր խփել և օգնել Նեյմարին: Նա կարող է մեզ օգնել շատ տիտղոսներ նվաճել, այդ իսկ պատճառով պետք է նրա մասին հոգ տանել:
Ամեն ինչ կանեմ, որ օգնեմ նրան վերցնել «Ոսկե գնդակը»: Երջանիկ կլինեմ, եթե կարողանամ օգնել նրան», ասել է Մբապեն: